Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 17-ին, ժամը 19:00-ին կանցկացվի ավանդական դարձած «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որն այս անգամ կրում է «Աշնանային երգ» խորագիրը:
Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը (սոպրանո), Արմինե Վարդանյանը (սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մելքումյանը (մեցցո-սոպրանո), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Տաթև Թադևոսյանը (սոպրանո), Նարինե Ադոնցը (սոպրանո) և Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր):
«Համերգի ընթացքում կհնչեն Ռ. Մելիքյանի, Հ. Ստեփանյանի, Ղ. Սարյանի, Գ. Չթչյանի և Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները: «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքը տարբերվում է սովորական համերգային երեկոներից: Հանդիսատեսը հնարավորություն է ստանում շփվել երաժիշտ-կատարողի հետ, ինչպես նաև կարող են համերգի ընդմիջման ժամանակ պտտվել թանգարանի ցուցասրահներով»,- նշում է տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյիդաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: